Tert.am-ը գրում է.

Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Զվարթնոց օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով՝ Զվարթնոց և Զվարթնոցից այդ ուղղություն 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ: Այդ արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում, բացի դրանից ոչ մի այլ արտոնություն չի տվել»,- նշեց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում ավիատոմսերի նման ցածր սակագին, նա պատասխանեց. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամբողջ տրամաբանությունն այդպիսի ընկերությունների այն է, որ նրանք կենտրոնանում են հնարավորինս էֆեկտիվության վրա»:

Դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ մենաշնորհի դիրք կգրավի «Ryanair»-ը  և շուկայից դուրս կմղի մյուս ավիափոխադրողներին, նա պատասխանեց. «Արտոնությունը սահմանված չէ միայն մեկ ընկերության համար, այս արտոնությունը սահմանում ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով կանոնավոր չվերթներ կկազմակերպեն դեպի Զվարթնոց։ Սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունն ավելի բարելավվի, և նոր խաղացողներ մտնեն շուկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել