Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի
փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում
ստանձնած հոգևոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը ևս կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել