Ինչպես հայտնի է դարձել New York Times թերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում ամերիկյան զինծառայողների ոչ մեծ խումբ թողնել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար:

Այս մասին պարբերականին պատմել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա տեղեկությունների համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարն անցյալ շաբաթվանից մտածում է այն հարցի շուրջ, որ հատուկ նշանակության ջոկատի մոտ 200 զինվորներ թողնի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Ամերիկյան զինծառայողներն ամենայն հավանականությամբ կգտնվեն Իրաքի հետ սահմանի երկայնքով, անվտանգության գոտու սահմաններից դուրս, որի շուրջ պայմանավորվածություն ունեն ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու թուրքական առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միացյալ նահանգներն ուզում են օգնել նաև քրդերին՝ իրենց վերահսկողության տակ թողնելու արևելքում գտնվող նավթահանքերը, նշում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել