Armenpress.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել  Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցության քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝  Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է կոմյունիկեում, որը տարածվել է Ջոնսոնի և Էրդողանի  հեռախոսազրույցի արդյուքներով։

«Վարչապետն ու նախագահը պայմանավորվել են հնարավորություն փնտրել անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Մերկելի մասնակցությամբ՝ ներկայիս իրավիճակի, ինչպես նաև հարցերի ավելի լայն շրջանակի քննարկման նպատակով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը և միգրացիան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել