1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պետական հեռուստատեսությունը՝ BBC-ն, պատմության մեջ առաջին անգամ մուսուլմանների համար կհեռարձակի աղոթքի կանչը սրբազան Ռամադան ամսում՝ հաղորդում է «Ռոսիա-24»-ը: 

Հեռուստատեսության ղեկավարությունը նման որոշում է կայացրել Միացյալ Թագավորությունում միջկրոնական հարաբերությունների սրման ֆոնին՝ մայիսի 22-ին Լոնդոնում իսլամիստների կողմից զինվորի սպանությունից հետո:

Հուլիսի 9-ից հեռուստաալիքը ամեն օր, տեղի ժամանակով ժամը 03.00-ին, կհեռարձակի աղոթքի կանչը: Ռամադանի առաջին օրն այն կհեռարձակվի չորս անգամ:

Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդել էին, որ Channel 4 բրիտանական հեռուստաալիքը մտադիր է հեռարձակել առավոտյան աղոթքի կանչը Ռամադանի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել