Լնդախտ

Միջնադարում անգամ վիտամինային անբավարարությունը համարվում էր մահացու հիվանդություն։ Օրինակ՝ լնդախտը հիվանդություն էր, որն առաջանում էր վիտամին C-ի սուր դեֆիցիտի դեպքում։ Այս հիվանդության ընթացքում բարձրանում է արյան անոթների փխրունության մակարդակը, մարմնի վրա հեմոռագիկ ցան է առաջանում, լնդերն արյունահոսում են, ընկնում են ատամները։

Լնդախտը հայտնաբերվել է XIII դարի սկզբում՝ խաչակրաց արշավանքների ընթացքում։ Ժամանակի ընթացքում այն սկսեցին անվանել «ծովային սկորբուտ», քանի որ հիմնականում դրանով հիվանդանում էին ծովագնացները։ Օրինակ՝ 1495 թ. Վասկո դա Գամայի նավը կորցրեց իր արշավախմբի 160 անդամներից 100-ին դեպի Հնդկաստան ուղևորվելիս։ Ըստ վիճակագրության՝ 1600-1800 թթ. լնդախտից մահացել է շուրջ մեկ միլիոն ծովագնաց։

Լնդխատի բուժման մեթոդը հայտնաբերվել է 1747 թ.։ Գոսպորտի ծովային հոսպիտալի գլխավոր բժիշկ Ջեյմս Լինդն ապացուցեց, որ կանաչիներն ու ցիտրուսային մրգերը կարող են կանխել հիվանդության զարգացումը։

Ջրային քաղցկեղ

Ջրային քաղցկեղի մասին առաջին հիշատակումներն արվել են հնագույն բժիշկների՝ Հիպոկրատի և Գալենի աշխատություններում։ Ավելի ուշ այն աստիճանաբար սկսել է տարածվել ողջ Եվրոպայում։ Հակասանիտարականությունը լավագույն միջավայր էր ստեղծում բակտերիայի բազմացման համար, որն առաջացնում էր ջրային քաղցկեղ։ Ինչպես հայտնի է, Միջնադարում մարդիկ չէին հետևում իրենց հիգիենային։

Բակտերիան, ընկնելով օրգանիզմ, սկսում էր բազմանալ, և բերանում որդեր էին սկսում հայտնվել։ Հիվանդության վերջին փուլերում քայքայվում էին ատամներն ու ստորին ծնոտը։ Առաջին անգամ հիվանդության մանրամասն նկարագրությունը տվել են XVII դարի հոլանդացի բժիշկները։ Եվրոպայում ջրային քաղցկեղը ակտիվորեն գործել է ընդհուպ մինչև XIX դարը։ Հիվանդության երկրորդ ալիքը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ է տարածվել։ Որդեր առաջանում էին համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների մոտ։

Մեր օրորում հիվանդությունը տարածված է, հիմնականում, Ասիայի և Աֆրիկայի աղքատ շրջաններում, որտեղ այն սպանում է երեխաների 90%-ին։

Բուբոնային ժանտախտ

Ժանտախտի մասին առջին անգամ Գիլգամեշտ պատմել է իր էպոսում։ Հիշատակումներ հնարավոր է գտնել նաև հնագույն այլ աղբյուրներում։ Ժանտախտի տաածման ստանդարտ սխեման հետևյալն է՝ «առնետ-միջատ-մարդ»։ Առաջին համաճարակի ժամանակ՝ 551-580 թթ., սխեման փոփոխվեց՝ «մարդ-միջատ-մարդ», որն անցանվեց «ժանտախտային սպանդ»։ Համաճարակի ընթացքում մահացավ ավելի քան 10 միլիոն մարդ։

Ընդհանուր առմամբ ժանտախտից մահացել է մինչև 34 միլիոն մարդ Եվրոպայում։ Ամենասարսափելի համաճարակը տեղի է ունեցել XIV դարում, երբ «սև մահի» վիրուսը եկավ Արևելյան Չինաստանից։ Բուբոնային ժանտախտը հնարավոր չեղավ բուժել մինչև XIX դարի վերջը, սակայն գրանցվել են դեպքեր, երբ հիվանդներն առողջացել են։

Ներկայումս մահացության մակարդակը չի գերազանցում 5-10%-ը, և ապաքինման մակարդակը շատ բարձր է։

Բոր

Բորի պատմությունը սկսել է հնագույն ժամանակներից։ Հիվանդության մասին առաջին հիշատակումներն արվում են Աստվածաշնչում, Էբերսի պապիրուսում և Հին Հնդկաստանի որոշ բժիշկների աշխատություններում։ Սակայն բորի «ծաղկումը» տեղի է ունեցել Միջնադարում, երբ հայտնվեցին անգամ այնպիսի վայրեր, որտեղ պահում էին բորոտներին։

Երբ մարդը բորով էր հիվանդանում, նրան ցուցադրաբար թաղում էին։ Հիվանդին դատապարտում էին մահվան, դնում դագաղի մեջ և ուղարկում գերեզման։ Հարազատները նրան համարում էին մահացած։

Ներկայումս բորը հնարավոր է ախտորոշել վաղ փուլերում և ամբողջությամբ բուժել, սակայն բուժումն ուշացնելու դեպքում հիվանդը հաշմանդամ է դառնում և ֆիզիկական փոփոխություններ կրում։

Բնական ծաղիկ

Ծաղիկի վիրուսը հնագույններից մեկն է մոլորակում, որն ի հայտ է եկել մի քանի հազար տարի առաջ։ Սակայն իր անվանումը ստացել է միայն 570 թ., երբ եպիսկոպոս Մարիեմը այն բնորոշեց լատինական «varuola» տերմինով։

Միջնադարյան Եվրոպայում ծաղիկը ամենասարսափելի բառն էր։ Բուրգունդյան թագուհի Աուստրիհիլդան, մահանալով հիվանդության պատճառով, խնդրել է ամուսնուն մահապատժի ենթարկել բժիշկներին, որոնք չեն կարողացել բուժել սարսափելի հիվանդությունը։ Թագուհու ցանկությունն ի կատար ածվեց։

Ինչ-որ մի պահի Եվրոպայում վիրուսն այնքան մեծ տարածում էր գտել, որ անհնար էր գտնել մի մարդու, որը հիվանդ չէր ծաղիկով։ Գերմանացիներն անգամ ասույթ ունեին.«Որոշները կկարողանան շրջանցել սերն ու ծաղիկը»։

Մեր օրերում ծաղիկ հիվանդության վերջին դեպքը գրանցվել է 1977 թ. հոկտեմբերի 26-ին սոմալիական Մարկա քաղաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել