Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոս III-ի հետ, հայտնում է US Weekly-ն:

Նշվում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ:

Հստակեցվում է, որ 34-ամյա Նիարխոսը և 38-ամյա Ժուկովան միջոցառումը նշել են մտերիմների և ընկերների շրջապատում:

Դարիա Ժուկովան Աբրամովիչից բաժանվել է 2017-ին: Ամուսնությունից նրանք որդի և դուստր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել