Tert.am-ը գրել է.
ԱՄՆ-ի շուկայագետների շրջանում անցկացված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ համացանցի շատ օգտատերեր միտումնավոր են բացասական մեկնաբանություններ թողնում ապրանքների մասին, որոնք երբևէ չեն օգտագործել, գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով Los Angeles Times-ին։
Գաղտնիք չէ, որ շատերը, նախքան գնումներ կատարելը, դիմում են համացանցի օգնությանը՝ պարզելու համար, թե ինչպես են այլ օգտատերեր գնահատել այս կամ այն ապրանքը։ Վստահությունն այլ մարդկանց հանդեպ ավելի մեծ է, քան արտադրողի գովազդի։
Վաղուց արդեն սկսել են հաղորդագրություններ հայտնվել կեղծ արձագանքների մասին, որի պատճառները կարող են բազմաթիվ լինել։ Նախևառաջ, խիստ մրցակցային պայքարում ընկերություններն այդ կերպ ազատվում են մրցակիցներից։ Օգտատերերը մրցակից ընկերության կողմից համապատասխան վճարի դիմաց հակառակորդի կայքում թողնում են բացասական արձագանքներ։ Այդպիսով՝ ընկերության վարկանիշն ընկնում է, իսկ արտադրանքի վաճառքները նվազում։ Իհարկե, նման միջոցները պաշտոնապես չեն բարձրաձայնվում, սակայն առկա են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ