Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կոալիցիայում ներառված քրդական խմբավորումները համաձայնել են ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջարկած հրադադարին։ Այս մասին հայտնել է հրամանատար Մազլում Քոբանին, հաղորդում է Reuters-ը։

Քոբանիի խոսքով՝ համաձայնությունը Թուրքիային թույլ չի տա իր նպատակներին հասնել։ Նա նշել է, որ պայմանավորվածությունը վերաբերում է Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններին, որոնք անցնում են Ռաս էլ Այն և Էալ Աբյադ քաղաքներով։

SDF-ի ներկայացուցիչ Էլդար Հալիլը նշել է, որ հրադադարի համաձայնել են «արյունահեղությունը դադարեցնելու համար»։

Հալիլը նշել է, որ «հրադադարի պայմանավորվածությունն ուժեղ դիմադրության արդյունք է, որոնք ցույց են տվել թուրքական զորքերին և նրանց վարձկաններին քրդերը»։

Նա հստակեցրել է, որ հրադադարը կտևի մինչև հոկտեմբերի 18-ի 00։00-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել