Լավ տանտիրուհիները գիտեն, որ կոշտ ջուրը կարող է խոհանոցում ու լոգարանում բազմաթիվ տհաճություններ առաջացնել: Հենց ջուրն է պատճառ դառնում, որ նիկելապատ սանտեխնիկայի վրա սարսափելի հետքեր առաջանան: Դրանցից դժվար է ազատվել ավանդական լվացող միջոցներով: Սակայն պետք չէ մտածել, որ չեք կարողանա հետքերը վերացնել առանց թանկարժեք մաքրող միջոցների:
Կա հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ:
Թասի մեջ լցեք մի քիչ քացախ, թրջեք բամբակյա կտորն այնպես, որ լավ ներծծվի: Լավ չորացրեք լվացարանը, ապա թաց, քացախով ներծծված կտորով ծածկեք ամենակեղտոտ մասերը: Թողեք մոտավորապես 1 ժամ:
Հետո սովորական սպունգով տրորեք լվացարանի մակերեսն ու կհամոզվեք, որ սպիտակ հետքերն անցել են, ու լվացարանը նախկինի պես փայլում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել