«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, և հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում:
Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը, որը այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով:
Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերը ընդդեմ Հայաստանի կառավարության, և հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել