Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 26-ին, հնարավոր է հետաձգվի Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ հետաձգվելու դեպքում հանդիպումը կարող է կայանալ այս տարվա դեկտեմբերի 18-ին Բարսելոնայում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» մերժել են Էլ կլասիկոն Մադրիդում անցկացնելու տարբերակը։ Հաղորդվում է, որ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացին և Լա լիգայի ղեկավարությունը ցանկանում են խուսափել հոկտեմբերի 26-ին հանդիպման անցկացումից Կատալոնիայի մայրաքաղաքում ընթացող մասսայական անկարգությունների պատճառով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել