Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին:
Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից:
Նյութի աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2019/10/16/16101707/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել