Times.am-ը գրել է.
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվում է մեկնաբանել ՀՀ նախագահի մոտ հունիսի 29-ին տեղի ունեցած հանդիպումն ու հնրած գնահատականները: Նա խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահի մոտ քննարկման ժամանակ խիստ գնահատականներ և նկատողություններ հնչեցին և մթնոլորտը լարված է: «Չկա լարվածություն, կա աշխատանքային մթնոլորտ, նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պարոն նախագահը շատ հստակ և ամբողջական ներկայացրել է իր կարծիքը, և շեշտադրումները ևս շատ հստակ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Շարմազանովը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Շարմազանովը վերաբերվում տեսակետին, որ «մեծամասնությունն իրեն լավ չի պահել», ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ «պահել կամ չպահելը քաղաքական կատեգորիա չեն»: «Դա ներկուսակցական քննարկման խնդիր է, և ես կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցությունում քննարկումը ներկուսակցական խնդիրների մասին խոսել, կուսակցության նախագահն ինչպես որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց Շարմազանովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ