Operativ.am-ը գրել է.

28-ամյա Ավրիլ Լավինը ամուսնացել է Nickelback խմբի անդամ Չադ Քրյուգերի հետ:
Հարսանիքը տեղի է ունեցել զույգի համար խորհրդանշական օրը հուլիսի 1-ին:
Նրանք երկուսն էլ կանադացիներ են, իսկ այդ օրը Կանադայում նշում են
«Երկրի օրը»: Հատկանշական է նաև, որ Ավրիլն ու Չադը հանդիպել են և հարաբերություններ են սկսել հենց հուլիսի 1-ին:
«Մենք ծանոթացել ենք մարտ ամսին, Ավրիլի աբոմի ձայնագրության ժաանակ, սակայն սկսել են հանդիպել հուլիսի մեկից»,- ասել է Չադը:
Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Դե լա Նապուլ ամրոցում:
.Ավրիլ Լավինը եղել է սև զգեստով: «Ես ուզում էր, որ հարսանիքը լիներ իդեալական: Այդ իսկ պատճառով էլ, երբ մենք պարզեցինք հարսանիքի վայրը, ես որոշեցի, որ այն պետք է անցնի գոթիկ ոճում, իսկ զգեստս պետք է սև լինի»,- հայտնել է ԼԱվինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել