«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատված Գրիգորի Հայրապետովը 2019 թվականի փետրվարի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովը 2018-ի ո՛չ սկզբում, ո՛չ վերջում դրամական միջոցներ չի ունեցել:
Ունեցել է միայն եկամուտ՝ 8 մլն 259 հազար 303 դրամի չափով, որը գոյացել է աշխատավարձից:
Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովի կինը՝ Լուսինե Հայրապետովան, նույնպես դրամական միջոցներ չունի: Վերջինս 2018-ին ունեցել է 1 մլն 76 հազար 400 դրամի չափով եկամուտ, որը կրկին գոյացել է աշխատավարձից:
Հայրապետովի աղջիկը՝ Վելիվետա Հայրապետովան, ո՛չ տարեսկզբում և ո՛չ էլ տարեվերջում դրամական միջոցներ չի ունեցել: 2018-ին նա ունեցել է 1 մլն 51 հազար 16 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: