Դերասան Սարգիս Ամիրզյանը խարդախների զոհ է դարձել, որոնք հեռախոսով ներկայացել են որպես «Ռայֆայզեն» բանկի անվտանգության աշխատակիցներ:

Դերասանը ոստիկանություն է դիմել ու պատմել, որ խաբեբաները նրան հայտնել են իր բանկային քարտից չթույլատրված փոխանցումներ անելու ենթադրյալ փորձերի մասին:

«Սխեման հին է և փորձված, բայց, ցավոք, դա ազդում է դյուրահավատ քաղաքացիների վրա,- REN TV-ին հաղորդել է իրավիճակին ծանոթ զրուցակիցը:- Խարդախները դերասանին առաջարկել են անմիջապես հաղորդել բանկային քարտի տվյալները և կոդերը, որոնք կստացվեն SMS հաղորդագրություններով»:

Խարդախության արդյունքում Սարգիս Ամիրզյանը կորցրել է 200 հազար ռուբլի: Այժմ ոստիկանությունը փնտրում է խարդախներին:

Սարգիս Ամիրզյանը Ռուսաստանի կինոգործիչների միության անդամ է: Նա նկարահանվում է 1988-ից՝ հիմնականում էպիզոդիկ դերերում:

Նա նկարահանվել է ավելի քան երեք տասնյակ սերիալներում և լիամետրաժ ֆիլմերում, այդ թվում այնպիսի հայտնի բազմասերիալ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միասին երջանիկ են», «Բեռնափոխադրողները», «Հետք» և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել