Գրեթե 1000 ամերիկացի զինծառայողներ, որոնք լքում են Սիրիայի հյուսիսը, կտեղափոխվեն Իրաք և Քուվեյթ, հնարավոր է նաև Հորդանան, հաղորդում է AP-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային:

Նրա խոսքերով, ամերիկյան զորքերը լքել են Մանբիջը, որտեղ 2017-ին ԱՄՆ առաջադիրքեր են կառուցվել: Զորքերը մոտ ժամանակներս կլքեն երկիրը: Նա նաև նշել է, որ Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերը կարող են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնել:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, ինչն ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով թուրքական ներխուժման համար ուղի հարթեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել