Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի Ուելսի դեմ արտագնա խաղում վնասվածք էր ստացել։ 

«Արքայական» ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել խորվաթ կիսապաշտպանի վնասվածքի վերաբերյալ։ Լուկայի մոտ ազդրի ուղիղ մկանի և ազդրի ուղիղ մկանի ջիլի վնասվածք է։ Այն լուրջ չէ։ 

AS-ը հաղորդում է, որ Մոդրիչի վերականգնման համար 3-4 օր է պահանջվելու։ Հավանաբար նա բաց կթողնի «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրում կայանալիք հանդիպումը, որպեսզի ամբողջությամբ պատրաստ լինի ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» հետ հանդիպմանը։ 

Մոդրիչը մրցաշրջանի մեկնարկում ևս վնասվածք էր ստացել և դուրս էր մնացել շարքից մի քանի շաբաթով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել