Aysor.am-ը գրել է.

Շատերն են ամռան լավագույն հանգիստը պատկերացնում ծովափին: Տաք ավազը, մաքուր ջուրն ու արևը միանշանակ կհանգստացնեն ողջ տարվա ընթացքում լարված նյարդերը: Բայց ծովափ դեռ հասնել է պետք: Իսկ ճամպրուկ հավաքելը լրացուցիչ սթրես է: Մի քանի խորհրոդով մենք կփորձենք կողմնորոշել ծովափ շտապողներին` առաջին անհրաժեշտության պարագաների հարցում:

Այսպիսով, բացեք Ձեր ճամպրուկն ու մենք միասին կհավաքենք այն:

Եթե ծովափնյա քաղաքում պատրաստվում եք մի քանի օր մնալ, ապա բացի լողազգեստից ու թեթև զգեստներից` տաք հագուստ վերցրեք: Երեկոները բոլոր ծովափնյա քաղաքներում քամի է լինում:

Երկրորդ կարևորագույն իրը Ձեր ճամպրուկում` դեղորայքն է: Վերցրեք ցավազրկողներ, յոդ, բամբակ, բինտ` հնարավոր վնասվածքները ախտահանելու համար: Վերցրեք նաև ճնշումը կարգավորող դեղեր` ծովափնյա արևը հաճախ կարող է դառնալ ճնշման տատանումների պատճառ:

Ծովափնյա արևի մասին` այն պետք է ոչ միայն վայելել, այլև ինչ-որ կերպ պաշտպանվել դրանից: Պարտադիր վերցրեք արևապաշտպան քսուկներ ու խոնավեցնող նյութեր: Արևապաշտպան քսուկն օգտագործեք ծով գնալուց առաջ, իսկ խոնավեցնողը` երեկոյան, ծովափից հետո:

Բավականաչափ գումար վերցրեք: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ օտար քաղաքում ամեն բան հարթ կանցնի: Հնարավոր է ձեզ պետք լինի նախատեսվածից ավել գումար: «Սև օրվա համար» պահված գումարը դրեք պայուսակի գաղտնի գրպանում:

Եվ վերջում` երբեք ձեր ամբողջ գումարը նույն տեղում մի պահեք: Ծովափն ու ծովափնյա քաղաքները լավագույն «բիզնես-հարթակն են» գրպանահատների համար:

Ձեզ հաճելի հանգիստ ենք ցանկանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել