Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջեմա Դոբինգը որոշել է ամուսնությունից առաջ արմատապես փոխել իր կյանքը և նիհարել է 50 կիլոգրամով։ 32-ամյա կինը երեխա է ունեցել և ծննդաբերությունից հետո բավականին գիրացել։

Երեխայի ծնվելուց հետո Ջեման դադարել է հոգ տանել իր մասին։ Նա այնքան էր զբաղված նորածնով, որ մոռացել էր իր արտաքինի մասին։ Կինն առաջին անգամ իր արտաքինի մասին մտածել է այն ժամանակ, երբ իր զուգընկերն ամուսնության առաջարկ է արել։ Կինն ուրախացել է և սկսել հարսանյաց զգեստ ընտրել։ Սակայն հարսանյաց հագուստի սրահում նրան հիասթափեցրել են՝ ասելով, որ նրա չափսի հագուստ չի վաճառվում։ Կինն անգամ XXXL չափսի հագուստ չի կարողացել կրել։ Այդ ժամանակ նա կշռում էր 107 կիլոգրամ։

Հարսանյաց սրահ այցելելուց հետո բրիտանուհին որոշել է նիհարել։ Նա փոքր չափսի շոր է գնել և որոշել, որ հարսանիքի օրը նա պետք է հագնի այդ շորը։

Մեկ տարվա ընթացքում սպորտի և ճիշտ սնվելու շնորհիվ նա կարողացել է նիհարել ավելի քան 50 կգ։ Նախօրոք գնված զգեստը նա հագել է առանց որևէ դժվարության։

Բրիտանուհին նշել է, որ նիհարել է միայն իր համար։ Ամուսինը երբեք չի ստիպել, որ նա գնա այդ քայլին։ Սակայն հարսանյաց արարողության ժամանակ տղամարդը, տեսնելով իր կնոջը, չի կարողացել զսպել իր արցունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել