Ամերիկացի թոփ մոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին լողափում լուսանկարվել է գլխարկով, որը նորաձև էր 1990-ականներին: Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Երեք լուսանկարներում 28-ամյա մոդելը կեցվածք է ընդունել պառկած ծովի ֆոնին՝ իր սեփական Inamorata Woman ապրանքանիշի հավաքածուից խորը լանջաբացվածքով սև միաձույլ լողազգեստով: Բացի այդ, նա գլուխը ծածկել է անցած դարի վերջին նորաձև համարվող ընձառյուծի պրինտով վարդագույն պանամայով: «Պաշտում եմ այս գլխարկը»,- լուսանկարների մեկնաբանությունում խոստովանել է մոդելը։
Ռատակովսկին բազմաթիվ հաճոյախոսություններ է ստացել երկրպագուներից, որոնց հիացրել են մոդելի գայթակղիչ լուսանկարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել