Ցավոք, աշխարհի բոլոր մասերում չէ, որ բնակիչներն ունեն հնարավորություն՝ իրենց կյանքի գոնե ամենանախնական պայմաններն ապահովելու։ Այսպիսի մի երկիր է Նեպալը, երկիր, որտեղ հաճախ կարելի է հանդիպել մերկացած մարդկանց, ովքեր լողանում են հենց զբոսաշրջիկների աչքի առաջ։ 

Նեպալն այն երկրներից է, որտեղ աղքատությունը հնարավոր է զգալ հենց օդանավակայանից։ Մարդիկ, ովքեր ապահովված են մարդկային պայմաններով, այնքան քիչ են, որ երբեմն կարծիք է ստեղծվում, որ ամբողջ երկիրն է թաթախված աղքատության մեջ։ 

Այստեղ հատկապես խնդիր է ջրամատակարարումը։ Դա է պատճառը, որ Նեպալի բնակիչները ստիպված են ծայրահեղ մեթոդներ մշակել՝ լողանալու ու մաքուր մնալու համար։ Շատ հաճախ կարող ենք հանդիպել տների, որտեղ չկան լոգարաններ։ Տներն այնքան փլված են, որ հնարավոր չէ անգամ դրանցում ապրել, ուր մնաց, թե ապահովել լոգասենյակով, որտեղ հնարավոր կլինի մարդկային պայմաններում լողանալ։ 

Այն վայրերում ու քաղաքներում, որտեղ կան գետեր ու լճեր, աղքատ բնակիչները կարողանում են ուղղակի դրանցում ապահովել իրենց հիգիենան, սակայն այն վայրերում, որտեղ դրանք չկան, բնակիչները ստիպված են դիմել ծայրահեղ քայլերի։ 

Աղքատ բնակիչներն, ովքեր ունեն հնարավորություն գոնե իրենց բնակավայրերում ծառերի ու թփերի հետևում թաքնվելու, այդպես էլ անում են՝ օտար աչքերից խուսափելու համար, բայց նրանք, ովքեր այդպիսի վայրերում չեն ապրում, հանվում ու լողանում են հենց փողոցներում։ Այստեղ հատկապես դժվար է կազմակերպել կանանց լողանալու հարցը։ 

Կանանցից շատերը երկար ու միքանիմետրանոց սարիներով են փաթաթվում։ Սա նրանց օգնում է հենց փողոցում այդ սարիով լողանալ։ Սարին նրանք կրում են մերկ մարմնի վրա, դուրս գալիս փողոց ու ինչ-որ մեկի դույլով լցվող ջրի տակ հանգիստ լոգանք ընդունում։ 

Այս մարդկանց ևս հաճելի չէ իրենց այսպիսի ապրելակերպով գրավել հատկապես զբոսաշրջիկների ուշադրությունը, բայց, ցավոք, նրանք ուրիշ ելք բացարձակապես չունեն։ Դա է պատճառը, որ երկրի փողոցներով քայլելիս հաճախ կարելի է հանդիպել այնպիսի տեսարանների, որտեղ կինը կամ տղամարդը կիսամերկ լողանում է հենց փողոցի մեջտեղում։ 

Ցավալի է, որ երկրի աղքատության մակարդակը դեռևս առաջիկայում ևս պատճառ է դառնալու նման ապրելակերպի, մինչև որ Նեպալի իշխանությունները կարողանան իրենց քաղաքական ճիշտ ու մտածված քայլերի շնորհիվ հասնել նրան, որ մարդիկ ունենան գոնե ապրելու նախնական պայմաններ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել