Կիանուի ինտրովերտությունը համացանցի օգտատերերի համար նորություն չէ։ Համացանցում ամեն օր հանդիպում ենք նրա արտահայտություններին, որոնք սոցիոպատիկ հակումներ ունեն։ Մենք բոլորս արդեն հարմարվել ենք Կիանուի ճշմարտացի լինելուն։ Եկեք տեսնենք՝ իրականում նա այդպիսի՞ն է, թե՞ ոչ։
- Ինչ-որ մեկին համբուրելը շատ ինտիմ գործ է, իրոք, շատ ինտիմ է. համբույրից առաջ սիրտը միշտ ուժեղ է սկսում բաբախել։
- Արվեստը մարդկանց մեջ որևէ լավ բան գտնելու և աշխարհը մի քիչ կարեկցող դարձնելու փորձ է։
- Սիրահարվելը և հարաբերությունների մեջ լինելը երկու տարբեր բաներ են։
- Ինձ սովորեցրել են մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես որ ես կցանկանայի, որ ինձ հետ վարվեին։ Սա կոչվում է հարգանք։
- Լավագույն ժամադրությունն այն է, երբ դուք արբեցած եք միմյանց ներկայությունից, և աշխարհում ամեն ինչ դառնում է լավը։
- Երբ ես ինձ անազատ եմ զգում և չեմ կարողանում անել այն, ինչը ցանկանում եմ, ես ուղղակի սկսում եմ դիմադրել դրան։ Սկսում եմ գնալ հոսանքին հակառակ։
- Զվարճալի է լինել անհույս սիրահարված։ Սա վտանգավոր է, սակայն զվարճալի։
- Էներգիան չի կարող ստեղծվել կամ կործանվել, այն ուղղակի հոսում է։ Նրան կարելի է ուղղություն տալ, ինչ-որ ներքին, էմոցիոնալ, հոգևոր ուղղություն։ Եվ այսպես նա հետագայում կգտնի իր դրսևորումը։
- Այն մարդը, ով ինձ ետ է պահել իմ երջանկությունից, ես եմ։
- Ձեզ ապրելու համար հարկավոր է երջանիկ լինել, իսկ ինձ՝ ոչ։
- Իմ բոլոր սիրավեպերը կարճ են և վառ։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում այստեղ։ Ես ոչ մեկին հավերժ սեր չեմ խոստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել