Բարդ իրավիճակից ելք չգտնելու պատճառներից մեկն այն է, որ մենք տեղի ունեցողին նայում ենք միևնույն տեսանկյունից։

Երբ փոխվում են ընկալումը և տեսանկյունը, բացվում են նոր հնարավորություններ և խնդիրները լուծելու նոր ուղիներ։ Այս ամենին հասնելու համար հարկավոր է լիցքաթափել էմոցիոնալ ինտելեկտը։

Շեղվեք ամեն ինչից, մի քիչ հանգստացեք և ժամանակավորապես հանգիստ թողեք իրավիճակը։ Վերադարձեք արդեն հանգստացած, քնած, զբոսնած և այլն։ Այնուհետև ինքներդ ձեզ ալտերնատիվ հարցեր տվեք։ Այսինքն՝ այնպիսի հարցեր, որոնք դուք առաջ չեք ուսումնասիրել և որոնց շուրջ չեք մտածել։

Ալտերնատիվ հարցերը կենտրոնացված չեն խնդրի վրա, դրանք կազմված են շատ պարզ և հստակ։ Այն արդեն իսկ ձևակերպումից սկսած ձեզ համար նոր դռներ է բացում՝ ելքեր գտնելու համար։ Օրինակ, եթե պատվիրատուն վճարումը ժամանակին չի կատարում, և ավելի վաղ դուք ձեզ հարցրել եք, թե ինչու նա ժամանակին չի վճարում և ինչպես նրան ստիպել, որպեսզի ժամանակին վճարի... Թարմ հարցերը կհնչեն միանգամայն այլ կերպ. «Իրականում կարո՞ղ է պատվիրատուն վճարել», «Առանց այս պատվիրատուի կազմակերպությանը որքա՞ն գումար չի բավականացնի», «Ինչպե՞ս ֆինանսապես ապահովագրել բիզնեսը, մինչև որ նա կվճարի» և այլն։

Բարդությունները և խոչընդոտներն այլ հարթություններում դիտարկելով՝ դուք ավելի հեշտ կհասկանաք տեղի ունեցողի ողջ իմաստը և կկարողանաք ավելի իմաստուն որոշում կայացնել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել