Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը վաղ առավոտից աշխատակարգային նիստ է սկսել, օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ Հրայր Թովմասյանի հետ որևէ քննարկում չի եղել, այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նա տեղեկացրեց, որ դեռ օրակարգի այլ հարցերն են քննարկում և ընդմիջումից հետո պարզ կլինի իրենց որոշումն առ այն, թե արդյոք ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը կընդունվի ՍԴ վարույթ, թե ոչ։

«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն դատավորները, ՍԴ դատավորն ասաց, որ անգամ եթե դատավորներն այս պահին դիրքորոշում ունենան, իրենք օրենքով չեն կարող հայտնել այն, քանի դեռ վերջնական որոշում չեն կայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել