Գաղտնիք չէ, որ Ասիայում պլաստիկ վիրահատությունները մեծ տեղ ունեն բնակչության կյանքում: Մարդկանց մեծամասնությունը՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկկ, շտապում է դիմել վիրաբուժի օգնությանը, որպեսզի ուղղի իր դիմագծերը: Այսպիսով՝ նրանք դառնում են ավելի գեղեցիկ. սա չինացիների կյանքի նպատակն է: Պետք է նշել, որ չինացիների այս սովորույթը հասել է արդեն երեխաներին: Համացանցում հայտնվել է 7-ամյա աղջնակի լուսանկար: Նկարում պարզ երևում է, որ երեխայի կոպերը վիրահատված են: 

Картинки по запросу selfie

Կարելի է ասել, որ այսպիսի երեխաների թիվը գնալով շատանում է: Շատ հաճախ վիրահատում են երեխաների քիթը, աչքերը, փոխում են դեմքի ձևը: Չինացիները ցանկանում են ավելի շատ նմանվել եվրոպացիներին: Իրենց համար գեղեցկության չափանիշը սպիտակ մաշկը, մեծ աչքերը, փոքրիկ դեմքը և քիթն են: 

Բացի այդ՝ չինացիները մեծ տեղ են տալիս հասարակության կարծիքին: Նրանք շատ արագ են ձեռք բերում կուռքերը, որոնցով հիանում են ու ձգտում նմանվել: Հիմա շատ հայտնի բլոգերներ կան, որոնց իրենց հայրենիքում անվանում են վայհունամի: Նրանք հրապարակում են իրենց լուսանկարներն ու տեսանյութերը, պատմում են իրենց կյանքի մասին և, միևնույն ժամանակ, գովազդներ են անում, բայց դա խոչընդոտ չէ: Բոլոր պատանիները ձգտում են իրենց նմանվել:

 730

Իհարկե, բոլորն էլ ցանկանում են ունենալ հարուստ ու ապահով կյանք: Նույնիսկ ծնողներն են վստահ, որ արտաքինը կարող է բարեկեցիկ ապագայի հիմք հանդիսանալ, այդ իսկ պատճառով էլ իրենց փոքրիկ երեխաներին ուղարկում են պլաստիկ վիրահատության: Ուսուցիչները պնդում են, որ չեն մնացել բնական գեղեցկությամբ երեխաներ: Սակայն նրանք էլ իրենց հերթին նախապատվությունը տալիս են գեղեցիկ արտաքինով երեխաներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել