ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով պաշտպալյալիս՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն եմ ներկայացրել Առաջին ատյանի դատարան և, ահա, «այ քեզ հաջողություն»... Միջնորդության քննարկումը «բախտի բերմամբ» կրկին հանձնարարվում է այն նույն դատավոր Ռոբերտ Պապոյանին, ով իր որոշմամբ արդեն իսկ հաստատել էր Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Հարցեր՝

1. Ո՞վ կարող է լեզու գտնել «ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» հետ, որ նա գործերը դատավորներին մակագրի պատահականության սկզբունքով,
2. Եթե համակարգիչը չի մակագրում, այլ՝դատարանի նախագահը, ապա նրան ի՞նչ վատություն է արել դատավոր Ռոբերտ Պապոյանը, որ այս «ծանր խաչը» միշտ նրան է հանձնում:
3. Ե՞րբ է արդարադատությունն իրականացվելու միայն դատարանների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել