Մարինե Ալավերդյանը դասախոսում էր ԵՊՀ-ում։ Անգլերենի լավ մասնագետ էր, և վերջին 20 տարին իր ապրուստի հիմնական աղբյուրը դիմորդների հետ անգլերեն պարապելն էր։ Շատ ակտիվ մասնակցեց Թավշյա հեղափոխությանը և անկեղծ ուրախ էր, որ նախկին հանցավոր ռեժիմն անցավ պատմության գիրկը։ Այնպես չէր, որ դրանից հետո իր կյանքում ինչ-որ բան փոխվեց, բայց զուտ այն միտքը, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների մոտ գործերը վատացան, արդեն իսկ զգալիորեն բարելավեց Մարինեի ինքնազգացողությունը։
Հեղափոխությունից հետո, բնականաբար, փոփոխություններ սկսվեցին նաև Մայր բուհում։ Բուհի պրոռեկտոր նշանակվեց Ոռամայիս Պիդարյանը, որը նոր կառավարության նախարարներից մեկի` Գոթասիք Դդումյանի մոտիկ ընկերն էր։ Ահա այստեղ է, որ Մարինեն առաջին անգամ մտահոգվեց. ամբողջ ֆակուլտետը գիտեր իր և Ոռամայիս Պիդարյանի լարված հարաբերությունների մասին։ «Դե լավ, ոչինչ,- մտածեց Մարինեն,- մեր ժողովրդի նոր վարչապետը թույլ չի տա՝ որևէ անարդարություն տեղի ունենա...»:
Սակայն Ոռամայիս Պիդարյանն իր նշանակումից անմիջապես հետո սկսեց Մարինեին գործից հանելու իր վաղեմի երազանքի իրականացումը։ Հաշվի առնելով Մարինեի բարձր հեղինակությունը կոլեկտիվում՝ Ոռամայիսը որոշեց խորհրդակցել իր մյուս ընկերոջ` ավագ քննիչ Ռուստամ Մորպուտյանի հետ (Ոռամայիսը ժամանակին օգնել էր Ռուստամին սկարլիոզ ախտանիշով բանակից ազատվել և վստահ էր, որ այս անգամ էլ Ռուստամը կօգնի իրեն)։
Ռուստամը հենց որ լսեց՝ ինչի մասին է խոսքը, անմիջապես գտավ ամենահեշտ ձևը. պարզվում է՝ նոր Հայաստանի նոր օրենքով (խոսքը, բնականաբար, բանկային գաղտնիքի օրենքի մասին էր) ցանկացած մեկը, ով երբևէ փող է ստացել պետական բյուջեից (բժշկից մինչև դասատու կամ դասախոս), կարող է դասվել պետական ծառայողի մակարդակին։ Իսկ ի՞նչ է արգելված պետական ծառայողին։ Այո՜, ապօրինի հարստացումը։ Քննիչ Ռուստամ Մորպուտյանը միանգամից համակարգչով որոշեց նայել Մարինեի բանկային հաշիվների մնացորդները։ Պարցվեց, որ Մարինեն «Բամփերիա» բանկում ունի ավանդ՝ 4,5 մլն դրամի չափով։
Ահա և լուծում։ Նոր օրենքի համաձայն էլ՝ քննիչը չպետք է ունենա անհերքելի ապացույցներ, փաստեր և այլ ավելորդ պարագաներ։ Նոր օրենքը ընդամենը պահանջում է, որ քննիչը ունենա հիմնավոր և վերաբերելի կասկած ապօրինի հարստացման փաստի վերաբերյալ։
Վերջաբան
Մարինեին մեղադրում են ապօրինի հարստացման մեջ, նրա գումարը բռնագանձվում է հօգուտ պետության։ Մարինեն դատավոր Աննա Էլմիքունյանի վճռով դատապարտվում է 6 տարի ազատազրկման և իր պատիժը կրում է Աբովյանի կանանց գաղութում։
Ահա այսպիսի հարցեր կարելի է լուծել Բանկային գաղտնիքի նոր օրենքով…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=954514561575305&set=a.201327333560702&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել