Օդանավակայանում ուղևորի ոչ հիգիենիկ արարքը զարմացրել է նրա ուղեկիցներին և ցանցի օգտատերերին: Նրա լուսանկարը հայտնվել է @passengershaming-ի Instagram-ի էջում, որի հեղինակները ծաղրում են զբոսաշրջիկների տարօրինակ արարքներն ինքնաթիռներում:

Լուսանկարում տղամարդը տելետրապի հատակին պառկած թերթ է կարդում և սպասում ինքնաթիռ նստելուն: «Պարզապես այն պատճառով, որ հերթերն ահավոր հոգնեցնում են»,- ծաղրել են հրապարակման հեղինակները:

Instagram-ի օգտատերերը շտապել են քննադատել և ծաղրել զբոսաշրջիկին: «Նա գոնե գիտի, որ երկար թռիչքներից հետո բոլոր ուղևորները փսխում են հենց տելետրապներում»,- հետաքրքրվել է ճանապարհորդներից մեկը: «Այդ հատակը սարսափելի կողտոտ է: Դա պարզապես զզվելի է», – վրդովվել է մեկ այլ օգտատեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել