Վիզուալ էֆեկտների ռուս մասնագետ Սերգեյ Կուդրյավցևը, որը աշխատել է «Ավատար»-ի և «Մատանիների տիրակալ»-ի համար, 26 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ շան պատճառով ծնողների սպանության համար։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Նշվում է, որ վեճի պատճառը Էնզո անունով շունն է եղել։ Տղամարդը համարել է, որ ծնողները պատուհանը բաց են թողում, ինչի պատճառով շունը մրսում է։ Հերթական վեճի ժամանակ նա վերցրել է դանակն ու հարվածել ծնողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել