Անշուշտ, այս օրերին ինչ կատարվում է Սիրիայում քրդերի, կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ, մեկ բառով եթե բնութագրեմ, գազանություն է, բայց այս նկարը ոչ մի կապ չունի Սիրիայում կատարվողի հետ և ընդհանրապես Սիրիայի հետ: Ես դեմ եմ կեղծ ինֆորմացիա տարածելուն, դա խանգարում է կարևոր ու ճիշտ ինֆորմացիան ժամանակին տեղ հասցնելուն, հետևապես՝ արհավիրքի դեմը առնելուն:
Ընկերներ ջան, ձեզանից շատերի մոտ տեսա այս նկարը, որը թվագրում եք Սիրիայում այս օրերին կատարվող ռազմական գործողությունների ժամանակագրությամբ։ Խնդրում եմ՝ հեռացրեք այն, քանի որ լուսանկարը 1975թ.-ի նոյեմբերի 6-ին է արված, որտեղ երևացող մարդիկ այն 350 000 մարոկացիներն են, ովքեր մոբիլիզացվում են «Կանաչ մարտ» գործողության շրջանակներում:
Հ.Գ. Գործողության անվան մեջ եթե սխալվում եմ, ուղղեք, բայց նկարը հաստատ կապ չունի Սիրիայի հետ: