Operativtv.am-ը գրում է.
Բուրյաթիայում դպրոցական երեխան հարձակվել է 5-ամյա աղջկա վրա, այն պատճառով, որ վերջինս չի ցանկացել նրան տալ իր ականջօղը հայտնում է Lifenews-ը:
Մահացածի մարմինը հայտնաբերել է մայրը, ով մի ամբողջ գիշեր փնտրել է դստերը:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն հայտնել են, որ երեխայի մահը պատահականություն չէ, նրան խեղդել են տնից փոքր-ինչ հեռու գտնվող լճակի մեջ:
Հանցագործության հետքերով ոստիկաններին հաջողվել է գտնել սպանության մեջ մեղադրվողին:
Պարզվում է 5-ամյա նախադպրոց հաճախող աղջկան սպանել է 7-ամյա դպրոցական երեխան:
Աղջիկը պատմել է, որ երբ իրենք գտնվել են լճակի մոտ, Վիկան՝ սպանված երեխան, չի թողել, որ ընկերուհին փորձի ականջօղերը: Ջղայնացած դպրոցականը սկզբում ծեծել է նրան փայտով, ապա մտցրել է նրան ջրի մեջ և այնքան պահել, մինչ վերջինս այլևս կյանքի նշաններ ցույց չի տվել:
Երեխայի հետ ներկայումս աշխատում են հոգեբաններն ու փորձագետները, որպեսզի պարզեն, թե ինչն է դրդել առաջին դասարանցի երեխային սպանություն իրագործել: