Ledynews.am-ը գրում է.
Չոր մազերի գլխավոր խնդիրն այն է, որ եղանակների ջերմաստիճանի փոփոխման հետ դրանք կորցնում են ինչպես իրենց որակը, այնպես էլ շատ խոնավություն: Եթե ժամանակին այդ մասին չմտածեք, ապա ամռանն այդ խնդիրն ավելի կբարդանա: Ամեն դեպքում չհուսահատվեք. ելք միշտ էլ կա:
1.Շամպունն ընտրեք հաշվի առնելով ոչ թե մազերի տեսակը, այլ գլխի մաշկինը: Եթե Ձեր մազերը չոր են, իսկ գլխի մաշկը յուղոտ, ապա ճիշտ կլինի՝ ընտրեք շամպուն յուղոտ մազերի համար:
2.Խուսափեք ընտրել այնպիսի շամպուններ, որոնք շատ փրփուր են տալիս, դրանք հիմնականում պարունակում են սինթետիկ մասնիկներ, որոնք էլ չորացնում են գլխի մաշկն ու մազերը:
3.Շատ կարեւոր է մազերը լավ լվանալ տաք ջրով, որ շամպուն չմնա: Լվացումն ավարտեք գոլ ջրով:
4.Չմոռանաք վերջում օգտվել բալզամից: Բայց հիշեք՝ դրանից պետք է օգտվել խնայողաբար: Բալզամի անհրաժեշտությունն զգացվում է մազերի ծայրերի, այլ ոչ արմատների դեպքում:
5.Ամենաարդյունավետը մազարի բնական չորացումն է: Երբեք լվանալուց հետո մազերը չփաթաթեք սրբիչով, այդպես մազերը կորցնում են իրենց նրբությունն ու թափվում:
6.Փորձեք նվազագույնի հասցնել վարսահարդարիչների օգտագործումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարող առանց դրա, ապա այն պահեք գլխից 15 սմ հեռու: