Հայաստանում սիգարետների, սիգարների արտադրությունը շարունակում է աճել։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019  թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում ծխախոտի արտադրությունը, 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.1%-ով:Մասնավորապես, 8 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 19 մլն 793.8 հազար հատ սիգարետ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 17 մլն 818 հազար հատ։

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.2%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել