Operativtv.am-ը գրում է.
Տարոն Մարգարյանի «Ավելի լավ» Երևանում շատացել են օձերն ու մլակները: Դրանք նույնիսկ փողոցում քայլելու ժամանակ կարող են մտնել մարդու քթանցքը, աչքը, ականջը, բերանը: Պատճառն այն է, որ Երևանում սկսել է նվազել մլակներ ուտող թռչունների թիվը, քանի որ կանաչ տարածքները պակասում են:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Երևանում տնկված ծառերը քաղաքապետարանի կողմից չեն սրսկվել, չեն մաքրվել, ինչի պատճառով էլ մլակները շատացել են: Իսկ թե ինչ է մտածում Երևանի քաղաքապետը մոծակների ու մլակների թվի աճի մասին, արդեն կարելի է եզրակացնել՝ հաշվի առնելով դեռևս 4 տարի առաջ Վայոց Ձորի մարզպետարանի գործադրած անհաջող, բայց թանկարժեք ջանքերը:
Հիշեցնենք, որ Ջերմուկի մոծակների դեմ պայքարի համար կառավարության կողմից պաշտոնապես հատկացված մոտ 53 հազար դոլարի մեծ մասն ուղղակի գրպանվել էր:
Առավել մանրամասն «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: