Դարչինը լայնորեն կիրառվում է խոհանոցում, սակայն այն ունի նաև դրական ազդեցություն առողջության, ինչպես նաև գեղեցկության վրա:
Ներկայացնում ենք առօրյայում դարչինի կիրառման 5 օգտակար տարբերակ:
1. Շուրթերի փայլ
Շուրթերին փայլ հաղորդելու համար նախապես քսել վազելին, ապա քսել մի փոքր դարչին և թողնել 2-3 րոպե: Կզգաք շուրթերի ծակծկոց, սակայն արդյունքը կլինի ապշեցնող:
2. Վատ շնչառություն
Եթե ունեք վատ շնչառություն, ապա եռացրած ջրի մեջ ավելացրեք դարչին և խմեք այն:
3. Դիմակ
Տհաճ և ցավոտ պզուկներից ազատվելու համար պատրաստեք դարչինով դիմակ: Խառնեք 3 ճաշի գդալ մեղր և 1 ճաշի գդալ դարչին: Պատրաստի խառնուրդը քսեք մաշկին: Դարչինը կկանխի բակտերիայով պայմանավորված ակնեն, իսկ մեղրը կհիդրատացնի մաշկը:
4. Ազատվեք չոր մաշկից
Եթե ցանկանում եք վերականգնել մաշկի փայլը և ազատվել մեռած մաշկից, ապա պատրաստեք նուշի յուղով, ծովային աղով, մեղրով և դարչինով խառնուրդ ու քսեք մաշկին: Զգուշությամբ կատարեք շրջանաձև մերսումներ և լվացվեք:
5. Մազերի աճ
Եթե ցանկանում եք խթանել մազերի աճը, ապա պատրաստեք դարչինով դիմակ մազերի համար:
Խառնեք 2 ճաշի գդալ դարչին, ավելացրեք մի փոքր մեղր և ձիթապտղի յուղ: Խառնուրդը առավել խիտ դարձնելու համար ավելացրեք ձու: Պատրաստի դիմակը մերսումներով քսեք խոնավ մազերին և մազարմատներին: Պահեք 15 րոպե, ապա լվացեք շամպունով: