Իրականում, մոսկովյան կողմը երբ հայտարարում է, որ վաճառում է զենքը ռազմական պարիտետի համար, նա ազնիվ է ու չի խաբում մեզ, բայց... Ռուսաստանը պարզապես չի ասում, որ «ռազմական պարիտետի» նպատակը խաղաղության պահպանումը չէ: Նպատակն այն է, որ հնարավոր պատերազմում, ինչպես և նախորդում, կողմերից ոչ մեկը մյուսին կատարյալ չջախջախի, ոչ մեկը արցախյան հակամարտության վերջնական լուծում մյուսին չպարտադրի, ասել է թե` Արցախի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չստորագրվի: Ավելի քան համոզված եմ` եթե հնարավոր պատերազմում լինի մի պահ, որում մենք ազեռներին ջարդելուց լինենք, Մոսկվան կօգնի Բաքվին, ու հակառակը` եթե ազեռները ջարդելուց լինեն մեզ, կօգնի մեզ:
Մոսկվայի համար էական չէ` ով է աղոթելու Շուշիում ու Ստեփանակերտում` մենք, թե թուրքերը: Մոսկվայի համար էական չէ, քանի հազար հայ ու ադրբեջանցի կզոհվի հնարավոր պատերազմում: Ու ռուսների համար լրիվ մեկ է` Հայաստանը կկորցնի Արցախի կեսը, թե Ադրբեջանը կկորցնի էլի մի 2 շրջան: Մոսկվայի նպատակը խաղաղությունը չէ, ոչ էլ Հայաստանի կամ Ադրբեջանի բարգավաճումը: Նպատակը մի իրավիճակ է, որում թե՛ մենք, թե՛ ադրբեջանցիներն իրենցից մաքսիմալ կախված կլինենք` բոլոր առումներով, այդ թվում, իհարկե, զենքի վաճառքի տեսանկյունից: Ինչպես ազնվորեն ասաց Բորդյուժան` ոչ մի անձնական բան, ընդամենը բիզնես:
Ու այդ թքողական վերաբերմունքը սովորական կայսերական վարքագիծ է` «բաժանիր և տիրիր»-ի տարբերակներից մեկը: Դրա համար էլ ռուսները տալիս են հա՛մ մեզ, հա՛մ Բաքվին: Որովհետև անկախ զոհերից ու նրանից` ինչքանով մենք կամ ազեռները պատերազմի ու ավերածությունների դեպքում քարե դարին հետ կվերադառնանք, ամենամեծ շահողը Մոսկվան է լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/682012048491986
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել