««Երբ կարդում ես Ադրբեջանի նախագահի ելույթները, տեսնում ես, որ դա ագրեսիայի լեզուն է, բայց վստահեցնում եմ ձեզ Ադրբեջանում մարդիկ հավաքվում են, զրուցում են, և Ղարաբաղի հարցը այդ զրույցներում ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ հինգերորդ տեղում է։ Այո, այդ հարցը քաղաքական դիսկուրսի մասերից է, բայց չէի ասի, որ Ադրբեջանում հասարակությունը եռում է, փրփրում է և անհամբեր սպասում է նոր պատերազմին։
Այո, նոր սերունդն ավելի ագրեսիվ է մեծանում, քան իրենց պապերը և հայրերը, դա պարզ է, բայց ես կասեի, որ հայ հասարակությանը նույնպես ագրեսիվ է՝ պասիվ ագրեսիվ է։ Ես նկատի ունեմ, որ հայերը հաղթել են պատերազմում, ու հիմա, երբ ասում են՝ խաղաղություն ենք ուզում, բայց ոչ մի թիզ հող չենք զիջի, դա էլ է ագրեսիա,– սա ղարաբաղյան խնդրի վերաբերյալ թերևս ամենահայտնի՝ «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալի կսսրծիքն է, որը նա ներկայացրեց երեկ այդ գրքի վերախմբագրված տարբերակի հրատարակության առթիվ կազմակերպված քննարկման ժամանակ»,– գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։