Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ իր՝ որպես պետության ղեկավարի առաքելությունը Դոնբասում պատերազմը դադարեցնելն Է: Այդ մասին նա հոկտեմբերի 10-ին հայտարարել Է Կիեւում լրագրողների հետ շփվելիս:

«Իմ գլխավոր նպատակն այս Է՝ ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը, կարծում եմ՝ հենց դա Է իմ առաքելությունը»,-ասել Է նա: Զելենսկին հայտարարել Է, թե հասկանում Է, որ Դոնբասի չվերահսկվող տարածքներում ապրող քաղաքացիներից ոմանք կարող են իրենց զգալ ուկրաինացիներ, իսկ ոմանք՝ ոչ: «Եթե Դոնբասում մարդը մտածում Է, որ ինքն ուկրաինացի չԷ, ես չեմ կարող խցկվել նրա ուղեղի մեջ: Նրանք, ովքեր իրենց ուկրաինացիներ են զգում, նրանք պետք Է իմանան, որ մենք նրանց չենք լքի»,-ասել Է նախագահը: Զելենսկին հավելել Է, որ այդ քաղաքացիները պետք Է հնարավորություն ունենան «վերադառնալու Ուկրաինա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել