«Քաղաքապետարանում սպասում են, որ սեպտեմբերին լրանա Արտակ Ալեքսանյանի 25 տարին, որպեսզի կարողանան նրան նշանակել Մալաթիա-Աեբաստիայի թաղապետ, քանզի օրենքը թույլ չի տալիս, իսկ ժամանակավոր պաշտոնակատար չեն նշանակել, որովհետև «խամ» է։ Ճիշտ է, Փակ շուկայի ապամոնտաժումը, ՀՀԿ-ում սկսված ներթիմային գզվռտոցը Սամվել Ալեքսանյանին ստիպել են մտահոգվել՝ «աշնանը ով սաղ, ով՝ մեռած», ու վերջինս փորձում է «նաղդ, հիմա» կարգախոսը կյանքի կոչել, այնուհանդերձ, Մալաթիա-Սեբաստիայում ԺՊ է նշանակվել Սամվել Հարթինյանը, իսկ երիտԱրտակը մասնակցում է Երևանի ավագանու նիստերին, որ «մանրից» ընտելանա, ինտեգրվի կառավարման կարգ ու բարքին։ Հիշեցնենք, որ 15 տարեկանում պահեստապետ աշխատած Լիմինդրովիչը պատրաստվում է «օկուպացնել» «Մալաթիա-Սեբաստիա&Ապարան» տարածքը՝ այնտեղ նշանակելով յուրայիններին։

Եղբոր որդուն տեղավորելուց հետո նա ձեռնամուխ կլինի մյուս «Էրեխեքի»՝ քրոջ որդի Արթուրի և դստեր՝ Հասմիկի ապահով ապագայի կերտմանը։ Արթուրի հարցը հեշտ է, նա պատգամավոր է դառնալու Լիմինդրովիչի փոխարեն։ Իսկ այ, Հասմիկի գործը, որն ասում են՝ ամենախելոքն է բոլորի մեջ, մի քիչ դժվար է. նա հիմա ՀՀ թիվ մեկ «բիզնես-վումընի»՝ Շողերինայի աջ ձեռքն ու «Սիթի»–ների ցանցի փոխտնօրենն է։ Հայրը՝ Վիկտորը,. Լֆիկի փեսան է, ով ոտքի հանեց, ծաղկեցրեց Ալեքսանյանի բիզնեսը, սակայն Սևանի մայրուղում ավտովթարի ենթարկվեց։ Ի դեպ, Հասմիկն ու թաղապետացու Արտակ Ալեքսանյանի կինը՝ Բելաջիոյի դուստր Լենան, համակուրսեցիներ են»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել