Մի քանի ամիս առաջ, երբ ես և իմ գործընկերները հայտնում էինք մեր մտահոգությունը Գարդասիլով պատվաստումների վերաբերյալ և կոչ էինք անում մասնագիտական հարթակում քննարկել այդ խնդիրը, վերչապետը և վարչապետի կինը, տալով այդ հարցին քաղաքական երանգ, ակտիվ քարոզում էին, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ անհրաժեշտ է պատվաստվել:

Գովազդեցին, բայց որևէ հարթակում` կլինի դա լրատվական դաշտ կամ ֆեյսբուքյան գրառում (որտեղ նրանք գերակտիվ են), ես չտեսա, որ վարչապետի ընտանիքից որևէ մեկը ստանա այդ պատվաստումը... Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա կինը, ոչ էլ նրանց դուստրը կամ որդին... Նրանց բոլորի տարիքը համապատասխանում է առողջապահության նախարարի կողմից այդ պատվաստման համար սահմանված տարիքային շեմին:

Իսկ դուք, սիրելի «հպարտ քաղաքացիներ», դարձաք այդ քարոզչության զոհը, և հենց ձեզ վրա իրացվեց Գարդասիլի առաջին խմբաքանակը, որի ժամկետը լրացավ այս ամիս:

Ինչևիցե, դա ձեր որոշումն է, սակայն խնդրում եմ պատվաստված անձանց հետագայում խնդիրներ ունենալու պարագայում չմեղադրել բժիշկներին և չպահանջել, որ նրանք անեն անհնարինը: Ես ձեզ ժամանակին զգուշացրել եմ այս ամենի մասին... 

#եղեք_առողջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել