
Cosmo.am-ը գրում է.
ՀԱՐՑ: Երկար ժամանակ պայքարել եմ ակնեի դեմ: Բշտիկներից ազատվեցի, սակայն մնացել են խոր հետքեր: Ոչ մի քսուք չի օգնում: Ի՞նչ կարելի է ձեռնարկել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Գոյություն ունեն նման հետքերի վերացմանն ուղղված բազմաթիվ միջոցներ, որոնցից շատերն իրականում բուժման հետ որևէ ընդհանրություն չունեն: Սակայն նույնիսկ այն միջոցները, որոնք արդյունավետ են, պետք է օգտագործվեն հետքերի ու սպիների առաջացման կոնկրետ փուլերում (այդ գործընթացը տևում է 8 ամսից մինչև 2-3 տարի), հատուկ տևողությամբ և չափաբաժնով: Առավել արդյունավետ են համարվում ալանտոինից, ցեպալինից և հեպարինից կազմված կոմպլեքսային գելերը: Դրանք չունեն տարիքային սահմանափակումներ և կախվածություն չեն առաջացնում, ինչը շատ կարևոր է` հաշվի առնելով բուժման երկարատևությունը:
Գուցե, քո դեպքում դեղամիջոցները սխալ են ընտրվել կամ բուժումը բավականաչափ երկար չի եղել: Արդեն հասունացած (հնացած) սպիների դեպքում շատ արդյունավետ տարբերակ է դերմաբրազիան (մաշկի «հղկումը»): Սակայն դրանց կրկնման հավանականությունը բացառելու համար խորհուրդ կտայի գել օգտագործել գոնե դերմաբրազիային հաջորդող առաջին 3 ամիսների ընթացքում:
Օկսանա Վլադիմիրովա



