Operativ.am-ը գրում է.
Նարինե Դովլաթյան` գեղեցիկ աղջիկ, տաղանդավոր երգչուհի և հաճելի անձնավորություն:Operativ.am-ի թղթակիցը որոշեց պարզել, թե ինչպիսի՞ն է Նարինե Դովլաթյանը բեմից դուրս` առօրյա կյանքում, ինչո՞վ է զբաղվում ազատ ժամանակ և ի՞նչ գրքեր է կարդում:-Ինչո՞վ է զբաղվում ազատ ժամանակ Նարինե Դովլաթյանը:-Նոր երգերի բառեր եմ սովորում, գիրք եմ կարդում, չեմ սիրում կարդալ ներկայումս մեծ տարածում ունեող էլեկտրոնային գրքերը. Գիրքը պիտի շոշափես, կարդաս: Եվ քրոջս երեխաների հետ եմ ժամանակ անցկացնում:-Ինչո՞վ է տարբերվում բեմի Նարինեն առօրյա Նարինեից:-Բեմում ես կարող եմ շատ տարբեր լինել: Կարող եմ հանդես գալ տարբեր կերպարներով, բայց կյանքում մեկն եմ` նույնը, այն ինչ կամ:-Ի՞նչը կարող է ձեզ ուրախություն պատճառել և ինչը` բարկացնել:-Շատ բան. Ուրախություն են պատճառում նաև քրոջս երեխաներն իրենց արտաբերած ամեն մի նոր բառով, նոր մտքով: Երեխաները հրաշք են, իսկ ամեն մի երեխա` յուրահատուկ: Կարող ես ժամերով նստել ու նայել, թե երկու երեխա ի՞նչ են խոսում և ինչպե՞ս են վիճում իրար հետ:Տանել չեմ կարողանում անպարտաճանաչությունը: Ինքս ճշտապահ եմ ու հաճախ եմ զղջում դրա համար: Բայց ոչինչ փոխել չեմ կարող:-Ո՞րն է ձեր ամենանվիրական երազանքը:-Երազանք բառը միշտ չեմ սիրել: Երազանքը հեքիաթն է, իսկ ահա նպատակներ շատ ունեմ: Փորձում եմ իրագործել դրանք:-Ունե՞ք սիրած սպորտաձև:-Երևի թե մարմնամարզություն: Լավ կլիներ, որ փոքր հասակում բոլորս էլ մարմնամարզությամբ զբաղվեինք:-Երբևէ արե՞լ եք այնպիսի մի բան, որի համար հետագայում փոշմանել ես:-Շատ բաներ, բայց իրականում, եթե չանեի, գուցե չհասկանայի, որ սխալ է: Կյանքը լի է դասերով:-Ձեզ ո՞ւմ եք նմանեցնում:-Ընտաիքիս անդամներին:-Երբևէ խենթություններ արե՞լ եք. կպատմե՞ք դրանցից ամենահիշվողի մասին:-Այո, արել եմ: Երկու անգամ ցատկել եմ պատուհանից. Մի անգամ տան դուռն էր փակվել ու բանալին մնացել էր դրսում: Երկրորդ անգամը չեմ պատմի: :)-Այս տարի պատրաստվու՞մ եք հանգստանալու մեկնել: Եթե այո, ապա որտե՞ղ կնախընտրեիք վայելել ամառային հանգիստը:-Դեռ չգիտեմ, դեռ աշխատանքի մեջ եմ, բայց գնալու եմ:-Եթե երգչուհի չլինեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:-Սիրում եմ արվեստի հետ կապված ամեն ինչ, բոլոր ճյուղերը` նկարչություն, թատրոն, պար, դիզայն: Բայց երաժշտությունն իմ ներսում է, ուրիշ բան ընտրել չէի կարող:-Ձեր Կարդացած ո՞ր գիրքն է եղել ամենատպավորիչը և ինչու՞:Բազմիցս նշել եմ Չապլինի ինքնակենսագրական գրքի մասին: Բայց իմ կյանքը շատ է փոխել Կոմիտասի կյանքի մասին պատմող գեղարվեստական գիրքը:Զրուցեց Հռիփսիմե Սաֆարյանը: 







