Խոսքս ուղղում եմ սոցապ նախարարին: Պրն. նախարար, արդեն 2-րդ ամիսն է, ինչ թոշակառուները կրկին բախվել են նույն խնդրի հետ, այն է` թոշակների ուշացում, անհարթություն անունների հետ կապված: Այսինքն` 2-րդ ամիսն է, ինչ Ձեր աշխատակազմը չի կարողանում կատարել իր պարտականությունները: Չեմ հասկանում, այդքան դժվա՞ր է մի ամբողջ ամսվա ընթացքում լուծել խնդիրները, ճշտել թոշակառուների անունները, պարտադիր սպասում եք նոր ամսվա սկզբի՞ն, որ զբաղվեք ձեր գործերով: Մի՞թե այդքան դժվար է հասկանալ կամ պատկերացնել, որ այդ մարդիկ էդ չնչին գումարի հույսին են: Թե՞ մտածված եք ուշացնում, որ շուտ չծախսեն, որ ձեռքները գումար մնա մինչ ամսվա ավարտը: Չէ՛, հաստատ չի մնա, որովհետև այնքան քիչ է, որ հաստատ դեղի չի բավարարում, էլ ուր մնաց` կուտակեն: Դրա համար խնդրում եմ` մարդկանց հալալ քրտինքով հասանելիքը տվեք ժամանակին: Մեղք են, դրա հույսին են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել