Բազմաթիվ աղցաններ գոյություն ունեն, բայց հատուկ Ձեզ համար ամենահամեղ աղցանի բաղադրատոմսն ենք ներկայացնում՝ հավի կրծքամսով։
Բաղադրամասեր
2 հատ հավի կրծքամիս,
1 պճեղ սխտոր,
Թթվասեր,
Աղ,
Սև պղպեղ,
Ընկույզ։
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշեք՝ մի փոքր ջի մեջ աղ անելով։
Արդեն խաշած հավի միսը հարիչով հարեք կամ բզկտեք։
Վրան ավելացրեք ճզմած սխտորը, համեմեք աղով և պղպեղով։
Լավ խառնեք, ավելացրեք թթվասերը և մանրացված ընկույզը։
Կարող եք վերջում զարդարել ընկույզով և կանաչեղենով։
Ընկույզի, սխտորի և թթվասերի չափաբաժինը՝ ձեր ցանկությամբ։
Նյութի աղբյուր՝ https://xohanooc.com/hy/post/11601?fbclid=IwAR1koDTENurcQZmouW92buk8iSmKn377SQn0TAxCbqcJ0e2SbN8py57qnzM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել