Ասում են` ամենազարմանահրաշ հեքիաթը հենց ինքը կյանքն է, որը գրում ենք յուրաքանչյուրս մեր ձեռքով ու մեր ձևով: Ցավոք, Հայաստանի հեռավոր գյուղերից մեկի՝ Չինարիի երեխաների հեքիաթը մի քիչ գորշ գույների մեջ է ստացվել: Ադրբեջանի հետ 25 կմ սահման ունեցող գյուղում թշնամին չափազանց հաճախ է կրակում՝ զրկելով տեղի երեխաներին անհոգ ու լուսավոր մանկությունից: Պատահական չէ, որ այստեղի երեխաները դեռ տարիք չառած արդեն հասուն են: Հասուն են մտքով ու խոսքով, նույնիսկ աչքերի արտահայտությունն է մեծական: Ադրբեջանի տարածքի մեջ սեպի պես խրված ու երեք կողմից թշնամով շրջապատված գյուղի բնակիչները շատ բան են տեսել ու շատ բանի միջով են անցել, նրանք վտանգը զգում են ամեն օր ու ամեն վայրկյան, բայց չեն վհատվում: Իսկ ուզեցածները մեկ բան է՝ խաղաղություն:
Գնահատելով սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց կատարած մեծ գործն ու այն ծառայությունը, որ նրանք մատուցում են հայրենիքին, որոշեցինք մեր շնորհակալությունը հայտնել նրանց: Արեցինք դա մեր ձևով, արեցինք թիմով, որը հավաքվեց ու ստեղծվեց հենց միայն այս նախագծի համար: Նպատակը մեկն էր ու պարզ. անել այնպես, որ սահմանին բնակվող յուրաքանչյուր երեխա գիտակցի իր կարևորությունը և մեծանա այն գիտակցումով, որ հայրենիքը հենց ինքն է, ու իրեն գնահատում են: Ցանկացանք անել այնպես, որ Չինարի գյուղի յուրաքանչյուր մանկան համար պարզ լինի, որ իր հետևում ոչ թե Հայաստան անունով անհասկանալի մի ֆորմացիա է կանգնած, այլ ամենաիսկական ու հզոր ՀԱՅՐԵՆԻՔ՝ իր հպարտ քաղաքացիներով ու մարդկանցով, ովքեր սահմանին կանգնածի արժեքը գիտեն ու շնորհակալ են:
BlogNews-ն ու Promoto ընկերությունը միասին նախաձեռնեցին «2 օր հեքիաթում» նախագիծը, որը ենթադրում է սահմանին բնակվող երեխաների այցելություն մայրաքաղաքի լավագույն հաստատություններն ու ամենատեսարժան վայրերը: Մենք որոշեցին չինարեցիների 2 օրն իսկապես անմոռանալի դարձնել ու հույս ներշնչել, որ լավ օրերը դեռ գալու են: «2 օր հեքիաթում»-ի միտքը ծնվեց հասարակ սուրճի սեղանի շուրջ ու մի քանի շաբաթում այնքան ամրացավ ու կայացավ, որ իր շուրջ տասնյակ խոշոր ընկերություններ ու մի քանի տասնյակի հասնող բարի ու մտահոգ մարդ հավաքեց: Այս միտքը դեռ ծաղկում է, ծաղկում ու մեզ ստիպում նախագծի մեջ նոր գյուղեր ու նոր մարդկանց ներգրավել:
Ձեր թույլտվությամբ սկսեմ հենց սկզբից ու ներկայացնեմ այն հեքիաթը, որը մենք մեր ձեռքերով գրեցինք:
Արմանը, Կոստյան, Սեմը և ես պատրաստվում ենք մեր մեկնելուն:
Ընկանք ճանապարհ: Իսկ ի՞նչ են անում 5 առողջ տղամարդ ավտոբուսի մեջ, դե իհարկե խոսում են քաղաքականությունից:
Սևան :)
Քանի որ բոլոր հնարավոր ավտոբուսները թշնամու կողմից անընդհատ արձակվող կրակի պատճառով հրաժարվեցին հասնել Չինարի, մենք խնդրել էինք Չինարի գյուղի գյուղապետին, ով, ի դեպ, եզակի հումորով ու շիտակ մարդ էր, երեխաներին՝ թվով 54 հոգի, հասցնել մինչև Բերդ:
Միայն պետք էր լսել այն բացականչությունները, երբ երեխաները նկատեցին մեր ավտոբուսը: Հանդիպեցինք, փաթաթվեցինք իրար, ծանոթացանք ու ընկանք ճանապարհ:
Երեխաները շատ լավն էին: Մաքուր էին ու պարզ: Հա, ի դեպ, 2 օրվա ընթացքում նրանք անընդհատ ժպտում էին :)
Անասելի պոզիտիվ գյուղապետ է Սամվելը: Նայողը կմտածի՝ Լոս Անջելեսի գյուղապետն է :)))
Երեխաներից շատերն առաջին անգամ էին Երևան գալու և երկար ճանապարհներին սովոր չէին, ուստի հաճախ կանգնում էինք հանգստանալու ու սնվելու համար:
Հասանք Երևան ու կանգ առանք մեր աջակից Okaidi բրենդային խանութի դիմաց, որտեղից երեխաների համար լողազգեստներ պետք է գնեինք Ջրաշխարհ գնալու համար:
Ինչպես պարզվեց, երեխաները շատ նրբաճաշակ էին ու երկար ու մանրակրկիտ զննում ու փորձում էին լողազգեստները գնելուց առաջ :)
Լավ լողալու համար լավ սնվել է պետք: Ուղևորվեցինք մեր առաջկից Mr. Barbique արագ սննդի կետ, որտեղ երեխաները Երևանի ամենահամեղ շաուրմաները համտեսեցին:
Կոստյան բացատրում է երեխաներին, թե ինչ լավ բան էր ԽՍՀՄ-ը :)
Պարզվեց` այստեղի առաքիչը մի հրաշալի մոտոցիկլետ է վարում: Ինչպես և սպասվում էր, նա չդիմադրեց երեխաների խնդրանքներին և բոլորին պտտեց մոտոցիկլով:
Հասանք Ջրաշխարհ: Երեխաները իրոք շատ էին տպավորվել:)
Հաջորդ կանգառը գազանանոցն էր:
Մի քիչ հանգստացանք մեր աջակից «Կապիտալ» հյուրանոցում ու գնացինք զբոսանքի երեկոյան Երևանով:
Այո, այս տղան շատ ռոմանտիկ է :)))
Հաջորդ օրը առավոտյան այցելեցինք Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մենք շատ ենք :))
Ապա այցելեցինք մեր հովանավոր «Լյուսինկա» կենտրոն, որտեղ երեխաները գեղեցիկ նկարներ նկարեցին, որոնք ակցիայի հաջորդ փուլում պատրաստվում ենք աուկցիոնով վաճառել և այդ գումարը ծառայեցնել ի շահ գյուղի խնդիրների լուծմանը: Վստահ ենք` շատերդ կմիանաք :)
54 նկար ինձ մոտ են: Ուղևորվում ենք մեր գլխավոր հովանավոր Beeline-ի գրասենյակ: Այստեղ խոստացել են մեզ կերակրել և էքսկուրսիա անցկացնել ընկերությունով:
Արդեն Beeline-ում ենք: Այստեղի բարեհամբյուր աշխատակիցները ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի գլխավորությամբ երեխաներին նվերներ հանձնեցին ու ծանոթացրին հեռախոսային կապի պատմությանը:
Չինարիի գյուղապետն ու Beeline-ի տնօրենը :)
Ուղևորվեցինք դեպի մեր շատ լավ ընկեր ու աջակից «Ալադդին» ժամանցի կենտրոն, որտեղ երեխաներին հրաշալի ժամանց էր սպասվում: Մուլտհերոսներն ու տարատեսակ ատրակցիոնները երեխաներին շատ էին գրավել: Մի քանի ժամ է` կենտրոնում էինք, իսկ երեխաները անգամ չէին մտածում հեռանալու մասին:
Մենք էլ երեխաների հետ մանկացանք:)
Ապա մեզ միացավ մեր շատ լավ ընկեր պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր օգնական Ամալյայի հետ ու երեխաներին բազմաթիվ նվերներ հանձնեց:
Ալադդինը մեր վերջին հանգրվանն էր: Ապա երեխաներին իրենց ծնողների ու ուսուցիչների հետ ճանապարհեցինք Չինարի:
Աջակցության համար հատուկ շնորհակալություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Գայանե Գևորգյանին, Կիլիկիա գործարանին, Երևանի տարածանաշրջանային քոլեջին, Իմեգա տուրին, Արշավներ ակումբին ու բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեզ հետ էին :)
Ի դեպ, սա «Հայաստանի դարպասներ» պրոյեկտի առաջին փուլն է միայն: Հետո ավելի հետաքրքիր է լինելու:
Ասում են` երբ հեքիաթներն իրական են դառնում, նորերն են հորինվում՝ ավելի անիրականանալիները: Խոստանում ենք բոլոր հեքիաթներն իրականացնել հերթով :)