Aysor.am-ը գրում է.
Նիհարելու ամենահեշտ միջոցը, եթե հավատանք գովազդին, մարմնի կոռեկցիան է, նաև սպորտը. Սակայն սպորտի օգնությամբ քաշի նվազեցումը ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկանում եք:
Բժիշկները ներկայացնում են մի շարք հիվանդություններ, որոնք պետք է բուժել դիետայից հետո:
Միայն առաջին հայացքից է, որ դիետա պահելիս ամենադժվարը կամքի ուժ ունենալն է. խոսելով դիետաներից՝ նախ և առաջ պետք է ասել, որ դրանց մի մասի սննդակարգում ակնհայտորեն կա սպիտակուցների կամ ածխաջրերի պակաս, նաև կան դիետաներ, որոնցում բացառվում է աղի օգտագործումը, ինչը հանգեցնում է ինքնազգացողության վատթարացման:
Եթե դիետան սկսելու առաջին օրերից դուք զգում եք դյուրագրգռություն, հոգնածություն, քնկոտություն, թուլություն, կտրուկ փոխվում է ձեր ճնշումը, հաճախակի գլխացավեր եք ունենում, սրտխառնոց, ստամոքսի խանգարում՝ ապա պետք է դիմել բժիշկի: Եթե չդադարեցնեք դիետան, ապա հետևանքները կարող են շատ ցավալի լինել՝ ինֆարկտ, երկրորդ աստիճանի շաքարախտի զարգացում, սրտանոթային հիվանդություններ:
Կան նաև անվնաս դիետաներ, որոնք սովորաբար սահմանում է բժիշկ դիետոլոգը և որի ընթացքում հաշվի է առնվում յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկությունները:
Իհարկե, պատրաստի դիետայի հետևելն ավելի հեշտ է, այն կարելի է հենց հաջորդ օրվանից էլ սկսել, իսկ բժիշկ դիետոլոգի կողմից կազմվող դիետաների վրա ծախսվում է և երկար ժամանակ և գումարներ: Սակայն այն առավել անվտանգ է:



