Այսօր բոլորը լուսանկարիչ են, ովքեր ունեն ֆոտոապարատ կամ iPhone և աջ ու ձախ լուսանկարներ են անում, տեղադրում Facebook-ում և Instagram-ում: Թերևս սա է պատճառը, որ սյուրռեալիստական մանիպուլյացիաները առանձնակի հետաքրքիր են, և սմարթֆոնի ու տեսախցիկների էֆեկտները երբեք չեն կարող փոխարինել նկարչի վառ երևակայությունը:
Այդպիսի լուսանկարիչներից է հանդիսանում Thomas Barbèy-ն:
Մեծացել է Ժնևում, 15 տարի աշխատել է Միլանում: Այս ոգեշնչվող արվեստագետը ծախսել է ավելի քան 20 տարի կատարելագործելով իր ունակությունները: Այսօր նա ապրում է Լաս Վեգասում և աշխատում է բացառապես սև ու սպիտակ, ինչպես նաև դարչնագույն գույների մեջ` փոխակերպելով գույները սյուրռեալիստական ոճով: Նրա տեխնիկայի մեջ մտնում են նեգատիվ լուսանկարների և վերևից արված լուսանկարների համադրությունները ավանդական լուսանկարների հետ: Արդյունքում ստեղծվել է հզոր հավաքածու հրաշալի լուսանկարներով: Հիմա նստեք հետ և վայելեք Բարբեյի արվեստը և հիշեցրեք ինքներդ ձեզ, թե ինչպիսի հրաշալին կարող է լինել լուսանկարը:





















