Ու ընդհանրապես ասեմ, էս սմերչ-մսմերչերի շուրջ բարձրացած պանիկայի մեղավորը 1994-ից ի վեր շրջանառվող ներքին սխալ քարոզչությունն է: Համարյա 20 տարի ներքին շրջանառության մեջ էին դրել էն էշ թեզը, որ մենք ադրբեջանցիքին քարերով էլ կկրենք ու դաժե առանց քարերի՝ զուտ մեր խրոխտ տեսքով, իսկ իրանք դաժե մեզանից մի հոգու չեն կարանա խփեն:
Հա, էս ուռա պատրիոտությունը շատ կայֆ բան ա, պռոստո ցավը էն ա, որ հենց գալիս ա մի պահ, երբ քո ակնկալիքներն ու պատկերացումները բախվում են իրականության հետ, սկսվում ա կոգնիտիվ դիսոնանս, որը կարող է բերի նաև դեպրեսիայի ու խուճապի...
Էս պարագայում խնդիրը էն է, որ մենք սկի հոգեբանորեն պատրաստ էլ չէ, հոգեբանորեն պատրաստ չենք հոգեբանորեն պատրաստ լինելու, որ ցանկացած նոր պատերազմի դեպքում՝ անկախ նրանից, թե կհաղթենք (անձամբ ես կարծում եմ, որ կհաղթենք), թե ոչ, թե ոչ-ոքի կլինի, եթե անգամ մի շաբաթ տևեն լայնամասշտաբ գործողությունները, անկախ նրանից, թե քանի տասնյակ հազար ադրբեջանցի կսպանենք, մեկ ա, մենք էլ չենք խուսափելու զոհերից, ու զոհերը լինելու են հարյուրներով, եթե ոչ հազարներով:
Այ սրան ա պետք հոգեբանորեն պատրաստվել, որ ամեն մի դիվիզիոն սմերչ գնելու լուրից իսկ համազգային պանիկա չսկսվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել